Աննա Հովասափյանն ապրում և աշխատում է Լոս Անջելեսում, Կալիֆորնիա նահանգ ։ Ավարտել է Հարավային Կալիֆորնիայի Իրավաբանական դպրոցը, ունի նաև դիպլոմ տնտեսագիտությանւ և հոգեբանության ոլորտներում:
2010 թվականին Աննա Հովասափյանը Կալիֆորնիա նահանգի Փաստաբանական Կոլեգիայի անդամ է ։ Ներկայումս աշխատում է "Էրնսթ և Յանգ"աուդիտորական-խորհրդատվական ընկերությունում:
Նրա աշխատանքային փորձը ներառում է:
- Փոխհատուցման և արտոնյալ ծրագրերի հետ կապված հարկային օրենսդրության և նորմատիվ ակտերի պահպանման վերաբերյալ հաճախորդների խորհրդատվություն, ներառյալ դրամական միջոցների և բաժնետոմսերի վրա հիմնված տարեկան և երկարաժամկետ խրախուսական ծրագրերի և հետաձգված փոխհատուցումների վճարումները:
- Տարեկան և երկարաժամկետ խթանման պլանների մշակում և իրականացում, ներառյալ վերլուծության իրականացում ' կապված ծախսերի կառուցվածքի և հարկման հետ:
- Փոխհատուցումների և արտոնությունների պլանների վերանայում 409A բաժնի (հետաձգված փոխհատուցումներ առանց պահանջի իրավունքի) և 162m բաժնի պահանջներին համապատասխանության առումով (որոշակի փոխհատուցումների նվազեցման սահմանափակում):
- Հաճախորդների խորհրդատվություն միաձուլումների և ձեռքբերումների ոլորտում հարկային օրենսդրության պահպանման վերաբերյալ
IRC բաժին 280G "ոսկե պարաշյուտի" վերլուծություն: