5503 Cahuenga Blvd, Unit 200 North Hollywood, CA 91601
Գուրգեն Մկրտչյանն իր ջանքերը կենտրոնացնում է քաղաքացիական դատավարության, հարկային իրավունքի վրա և հաճախորդների պրոֆեսսիոնալ ներկայացուցչի համբավ է ձեռք բերել ինչպես Կալիֆորնիա նահանգի մակարդակով, այնպես էլ դաշնային մակարդակով: Մինչ Գուրգեն Մկրտչյանն աշխատանքի է ընդունվել ''YMPK'' իրավաբանական ընկերությունում, Գուրգենը իր տաղանդը դրսևորել էր իրավունքի տարբեր ոլորտներում որպես պրակտիկ իրավաբան:
Գուրգեն Մկրտչյանին առավել մեծ ճանաչումը ձերք բերել քաղաքացիական դատական գործընթացներում ՝ ընդդեմ զբաղվածության զարգացման դեպարտամենտի (EDD), և աշխատանքային ստանդարտների պահպանման ապահովման վարչության:
Գուրգեն Մկրտչյանը Լոս Անջելեսի սպառողների փաստաբանների (CAALA), Լոս Անջելեսի փաստաբանների շրջանային կոլեգիայի, փաստաբանների հայկական կոլեգիայի անդամ է: Իր ազատ ժամանակի մեծ մասը Նա նաև նվիրում է համայնքային գործունեությանը և հանդիսանում է Հայ ազգային կոմիտեյի Սան Ֆերնանդոյի, Վալլի-Վեստի վարչության անդամ: Նա Լոս Անջելեսի Լոյոլա Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է և առաջին փորձից պետական քննություն է հանձնել "փաստաբանություն"մասնագիտությամբ: