Տաթևիկ Սահակյանը իրավաբան Է Սան Խոսեում, Կալիֆորնիա նահանգ։ Մինչ ԱՄՆ տեղափոխվելը նա ավարտել է Հայաստանի Ֆրանսիական Համալսարանը, որտեղ ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան։ "Միջազգային ձեռնարկատիրական իրավունքի" մագիստրոսի կոչում Տաթևիկը ստացել է Լիոնի Ժան Մուլենի անվան համալսարանում: Տաթևիկը իրավաբանական խորհրդատու է աշխատել մի քանի պետական կառույցներում, ինչպիսիք են ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեն: 2019 թվականին ստացել է Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավագիտության մագիստրոսի աստիճան: