Վարդուհին Կալիֆորնիայում լիցենզավորված փաստաբան է կորպորատիվ և գործառնական իրավունքի ոլորտներում մեծ աշխատանքային փորձով։ Նա ավարտել է Լոնդոնի Համալսարանական Քոլեջը մագիստրոսի աստիճանով "Կորպորատիվ ֆինանսներ" մասնագիտությամբ և ներկայումս աշխատում է որպես իրավաբան, օգնում է կորպորատիվ հաճախորդներին միաձուլումների և ձեռքբերումների, ֆինանսական համաձայնագրերի, ինչպես նաեև այլ կորպորատիվ հարցերում:
Նախկինում Վարդուհին FINCA-ի գլխավոր իրավախորհրդատու էր (Վաշինգտոնում տեղակայված դուստր ընկերություն, միկրոֆինանսական կազմակերպություն)։ Վարդուհին իրականացրել է կորպորատիվ քարտուղարի գործառույթներն բաժնետերերի, տնօրենների խորհրդի և աուդիտորական կոմիտեների նիստերում: Որպես վարչության ընդլայնված կազմի մշտական անդամ ՝ նա մասնակցել է ընկերության զարգացմանը վերաբերող գրեթե բոլոր կարևոր հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը ։