Պատրիկ Կասպարյանը Ռեյմսի համալսարանում մասնավոր իրավունքի դոցենտ է։ Նա մասնավոր իրավունքի (CEJESCO) կենտրոնի տնօրենի օգնականն: Պատրիկը Փարիզի և Բեյրութի փաստաբանների կոլեգիաների անդամ է։ Մասնագիտանում է կորպորատիվ իրավունքի և տնտեսական վեճերի մեջ: Իր պրակտիկայի հիմանական ուղղությունը միաձուլումները և ուղղիղ ներդրումներն են: Պատրիկը նաև տրամադրում է փորձագիտական խորհրդատվություն առևւտրային վեճերում և արբիտրաժում: Բացի այդ, նա փորձ է ձեռք բերել Ֆրանս-լիբանանյան հարցերում ։
Որպես տնօրենի օգնական CEJESCO մասնավոր իրավունքի կենտրոնում, Պատրիկը ներգրավված է ռազմավարական որոշումների և ֆինանսական ծրագրերի ընդունման մեջ: նա օգնում է որոշել և իրականացնել հետազոտական ծրագրեր, ինչպես նաև համագործակցում է ակադեմիական և մասնավոր կազմակերպությունների (տեղական/միջազգային) հետ:
Նա մի շարք հետազոտություններ և հոդվածներ է հրապարակել ֆրանսիական հեղինակավոր իրավաբանական ամսագրերում, որոնք վերաբերում են կորպորատիվ վերահսկողությանը, ընկերությունների ռազմավարական լուծումներին, թոփ-մենեջմենթի հարցերին և գլխավոր տնօրենի դերին:
Ռեյմսի Համալսարանում դասավանդում է պայմանագրային , կորպորատիվ և առևտրային իրավունք:
Ղեկավարում է ուսանողների գիտական հետազոտությունները կորպորատիվ իրավունքի վերաբերյալ:
Ազատ տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն եւ արաբերեն լեզուներին: