211 Gough Street, Third Floor San Francisco, CA 94102
Քրիստինե Տուր-Սարկիսսյանը մասնագիտանում է անշարժ գույքի իրավունքի ոլորտում (ինչպես գործարքների, այնպես էլ դատական վարույթների), ընտանեկան իրավունքի (որում նա հավաստագրված է որպես Կալիֆորնիա նահանգի Փաստաբանական Կոլեգիայի մասնագետ), ինչպես նաև ընդհանուր քաղաքացիական դատավարության ոլորտներում: Նա իր գործնեությունը սկսելը 1985 թվականից, իսկ 1988 թվականին դարձել է "Տուր-Սարկիսսյանի իրավաբանական գրասենյակի"համահիմնադիրը։ Քրիստինեն սովորել է ֆրանսիական Լիոնի Համալսարանում (1972-1974)։ Նա ստացել է իրավունքի դոկտորի աստիճան Գոլդեն Գեյտ համալսարանում: Քրիստինեն հանդիսանում է Գոլդեն Գեյթ համալսարանի Իրավունքի դպրոցի դոցենտ, որտեղ նա դասավանդում էր անշարժ գույքի և քաղաքացիական գործերով ընդհանուր դատական հարցեր առարկաները ։ Նա հանդիսանում է "Կալիֆորնիայի անշարժ գույքի գործերի 2000" գրքի համահեղինակը, և գրել է բազմաթիվ հոդվածներ, որոնց թվում են "միջնորդություն, դաժան վերաբերմունք տարեցների նկատմամբ և այլն": Նա նաև ընտանեկան իրավունքի մասնագետ է ։ Նրա պրակտիկան ներառում է ամուսնական համաձայնագրեր, ամուսնալուծությունը, խնամակալության, աջակցություն երեխաներին և ամուսնոնւ, միջնորդություն, և այլն: Քրիստինեն նաև ներկայացնում է երեխաների առևւանգման և երեխաների խնամքի հետ կապված վեճերի մեջ ներգրավված հաճախորդների շահերը, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով: