9595 Wilshire Blvd., Suite 900 Beverly Hills, CA 90212
Արտ Կալանտարը լիցենզավորված փաստաբան և Արտ Կալանտար փաստաբանական գրասենյակի սեփականատեր է,որը մասնագիտացած է բժշկական իրավունքի ոլորտում ողջ Կալիֆորնիայում: Պրակտիկայի ոլորտները ներառում են խարդախության և չարաշահումների դեմ պաշտպանություն, Medicare-ի և Medi-Cal-ի աուդիտ և հետաքննություն, ինչպես նաև մասնագիտական լիցենզիաների պաշտպանություն: Արտ Կալանտարը անգնահատելի տեխնիկական օգնություն է ցուցաբերում առողջապահական կազմակերպությունների ձևավորման և լիցենզավորման գործում: Արտ Կալանտարը նաև փորձառու և հմուտ փաստաբան է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում:
Մինչև իրավունքի ոլորտ մտնելը Արտը երկար տարիներ ակտիվորեն աշխատել է առողջապահության ոլորտում։ Նա սկսեց իր կարիերան որպես տնային առողջապահական գործակալության գրասենյակի ադմինիստրատոր և հետագայում հիմնադրեց մի քանի հաջողակ առողջապահական օժանդակ կազմակերպություններ, այդ թվում ' անկախ ախտորոշիչ փորձարկման հաստատություններ (IDTFs) և դեղատուն:
Արտ Կալանտարը ներկայացրել է բազմաթիվ բժշկական հաստատությունների, այդ թվում բժիշկների և թերապևտների, ատամնաբույժների, բուժքույրերի, դեղագործների և այլ մարդկանց շահերը լիցենզավորման, կարգավորման ու վարչարարության տարբեր հարցերում: Նրա հաճախորդների թվում են նաև IDTFs-ը, դեղատները, տնային առողջապահական գործակալությունները, և այլն: Նա հաջողությամբ ներկայացրել է հաճախորդների շահերը դաշնային դատարաններում, նահանգային դատարաններում և վարչական դատարաններում:
Արտ Կալանտարը Գլենդելի Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 2003թ. շրջանավարտ է, որտեղ ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան: Արտը իրավասու է գործելու Կալիֆորնիայի բոլոր դատարաններում, ինչպես նաև Կալիֆորնիայի կենտրոնական և հարավային շրջանների դաշնային շրջանային դատարաններում և ԱՄՆ 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանում։ Արտը Կալիֆորնիայի նահանգի փաստաբանների կոլեգիայի և Լոս Անջելեսի շրջանի փաստաբանների կոլեգիայի անդամ է, որտեղ նա հանդիսանում է բժշկական իրավունքի բաժնի անդամը, ինչպես նաև Կալիֆորնիայի առողջապահական փաստաբանների միության անդամը: