Լարրի Կազանջյան

[email protected]

ԱՄՆ

9164423552

2277 Fair Oaks Blvd., Suite 455 Sacramento, CA 95825

www.pkwhlaw.com

Լարրի Կազանջյանը աշխատանքային իրավունքի ոլորտում աշխատել է ավելի քան 25 տարի և ներկայացրել է աշխատողների շահերը խտրականության և ոչ իրավաչափ ազատման հարցերով դատական գործընթացներում: Նրա դատական փորձը ներառում է երդվյալ ատենակալների մասնակցությամբ տասնյակ դատավարություններ  ամբաստանյալների շահերի ներկայացմամբ։ Աշխատանքային իրավունքի ոլորտում Լարրի Կազանջյանի ընդհանուր պրակտիկան ներառում է հաճախորդներին աշխատանքի տեղավորման հարցերով ամենօրյա գործնական օգնության տրամադրում, այդ թվում  աշխատավարձի, ոտնձգությունների և խտրականության, ADA/FMLA պահանջների պահպանում:

Լարրի Կազանջյանը նաև ներկայացնում է հաճախորդների շահերը աշխատանքային հարաբերությունների բոլոր ասպեկտներում, այդ թվում; աշխատանքային հարաբերությունների ազգային խորհրդում, կոլեկտիվ բանակցությունների վարում, անբարեխիղճ աշխատանքային պրակտիկայի վերաբերյալ լսումները, պայմանագրերի մեկնաբանումը, աշխատանքային կարգապահության վերաբերյալ վեճերը և կոլեկտիվ պայմանագրի 301-րդ բաժնի խախտումը: Իր հաճախորդների թվում են շինարարական ընկերություններ, մասնագիտական կազմակերպություններ, հիվանդանոցներ, մանրածախ առևտրի ձեռնարկություններ, թափոնների օգտահանման ընկերություններ, գովազդատներ, ըմպելիքներ ներկրողներ, մեծածախ դիստրիբյուտորներ, գյուղատնտեսական գործատները և ապահովագրական ընկերություններ: