333 E. Glenoaks Blvd., Suite #101 Glendale, CA 91207
Հենրիկ Սարդարբեգյանը ՞Սարդարբեգյանի՞ փաստաբանական գրասենյակի հիմնադիրն ու կառավարիչն է։ Հենրիկ Սարդարբեգյանը հաջողությամբ ներկայացնում է ինչպես հայցվորների, այնպես էլ պատասխանողների շահերը լայն գործերի շրջանակում;վնասվածքներ ստացած զոհերի իրավունքները, բժշկական անփութության, գործարար վեճերի, սնանկության, վտարման, ինչպես նաև այլ բարդ դատավարություններում:
Կալիֆորնիայի Պոմոնա Համալսարանում իր ուսուցման տարիներին Հենրիկ Սարդարբեգյանը եղել է բազմամշակութային խորհրդի վարչության անդամ, Հայկական ուսանողական ասոցիացիայի նախագահ: Ավարտելով իրավագիտության ֆակուլտետը ,Հենրիկը հիմնադրել է սեփական իրավաբանական պրակտիկան և արագ սկսել ճանաչում ստանալ այն բանի համար, որ հանդիսանում է հարգված և հոգատար դատական աշխատող, ով իր հաճախորդների համար շահեկան արդյունքների է հասնում: Հենրիկը ներկայացրել է իր հաճախորդների շահերը Լաս Վեգասի հայտնի հյուրանոցներում և խաղատներում, տարբեր ազգային ապահովագրական ընկերություններում, ինչպես նաև օգնել է հաճախորդներին մի շարք այլ իրավաբանական հարցերում:
Հենրիկ Սարդարբեգյանը վաստակել է ոչ միայն իր հաճախորդների, այլև հակառակորդների հարգանքը ։ Նրա վստահությունը, պրոֆեսիոնալիզմը և հաջողության հասնելու անվիճելի ձգտումը Սարդարբեգյանի փաստաբանական գրասենյակներին օգնեցին արագ զարգանալ։